Սանկտ Պետերբուրգի Լենինի հրապարակում հավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, որոնք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Ըստ տարբեր գնահատականների, ցույցին մասնակցում է 1-1,5 հազար մարդ:
Արյան գույնով ներկված, բռնության ենթարկված կանանց կերպարներով ցուցարարները պաստառներ են պահել՝ «Ամեն հինգերորդը», «Իմ մարմինը կռվի դաշտ չէ», «Մեզ հետ նույնպես դա կատարվում է» եւ այլ գրառումներով:
Հիշեցենք, որ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են հոր դաժան սպանության մեջ: Նրանց պաշտպանությունը պնդում է, որ դա եղել է ինքնապաշտպանություն, քանի որ աղջիկները (որոնցից մեկը սպանության ժամանակ անչափահաս է եղել) պարբերաբար ենթարկվել են բռնության, այդ թվում սեռական ոտնձգության: