Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի թիմն ու համակիրները մասնակցելու են Ստեփանակերտում կայանալիք հավաքին. հայտարարություն

Օգոստոս 04,2019 17:59

Հակահեղափոխական տարրերը Արցախում այսօր կրկին փնտրտուքների մեջ են: Իրենց քթից այն կողմ իշխանություն չտեսնող, իշխանական աթոռներին սոսնձվածները իրենց հակահեղափոխական շրջապատը թողած, փորձ են անում հակահեղափոխություն փնտրել այնտեղ, որտեղ միայն ազգայինն է տիրում ու հարգանքը ազգի յուրաքանչյուր անհատի, հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրի նկատմամբ:

Կարծում եմ կարիք էլ չկա հիշեցնել, որ Հայաստան -Արցախ-Սփյուռք մարմնակցման գաղափարների ամենավառ կրողներից մեկն էլ եղել է ու կա Սամվել Բաբայանը։ Ուստի Հայաստանի և Արցախի համար այս կարևոր օրվան ընդառաջ անհիմն ու ապաշնորհ այս վերլուծաբանների իբր թե վերլուծականներով համացանցը ողողելը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի:

Սամվել Բաբայան անձը և պետական գործիչը ոչ մի շրջանակի դիրքերից չի ներկայանում: Նրա գաղափարական պատկերացումները գերազանց են սեփական խելքով ծառայելու իր ժողովրդին: Սամվել Բաբայանը միշտ եղել է համախմբող, թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո: Նրան խորթ են ազգամիջյան պառակտումներ հրահրելը: Նա երբեք հակադրության չի գնացել ոչ ՀՀ իշխանությունների, ոչ Արցախի իշխանությունների հետ, երբ պահը եկել է որևէ լարվածության կամ հակադրության Սամվել Բաբայանը հեռացել է հօդս ցնդեցնելով ցանկացած ներքաղաքական լարվածություն, փորձը ունենք, այդպես եղավ 1999 թ.: Նա երբեք անձնական շահի համար երկիրը չի տարել ապակայունացման, նախընտրել է թողնել պաշտոնը, չկառչել աթոռից:

Այսօր էլ նույնն է ոչինչ չի փոխվել, նա չի եկել աթոռակռվի, նա եկել է նպաստելու Արցախի բարօրությանը, նրա բարգավաճմանն ու քաղաքական դերի բարձրացմանը, անվտանգության ապահովմանը: Իսկ եթե այս վերլուծականները տեղադրված են հասկանալու համար Սամվել Բաբայանի դիրքորոշումը կապված օգոստոսի հինգին կայանալիք հավաքի մասին, ապա շտապենք տեղեկացնել հակահեղափոխական շրջանակներին, որ Սամվել Բաբայանի թիմն ու համակիրները մասնակցելու են օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում կայանալիք հավաքին, որտեղ ելույթ է ունենալու ՀՀ վարչապետը: Մեր թիմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում այն ուժերին, որոնք ջանք չեն խնայում մեր երկու պետությունների ինտեգրմանը նպաստող քայլեր ձեռնարկելուն։

Սամվել Բաբայանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031