Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանաձև գեղձի հիվանդությունների կարևոր ախտանշանները․ ե՞րբ արժե դիմել ներզատաբանին

Օգոստոս 04,2019 23:00

Վահանաձև գեղձի կանոնավոր աշխատանքը չափազանց կարևոր է մարդու առողջության համար։ Գեղձը տեղադրված է պարանոցում՝ շնչափողի երկու կողմերում,  հպվում է վահանաճառին (այստեղից՝ վահանագեղձ անվանումը)։ Արտադրում է թիրոքսին (T4), եռյոդթիրոնին (T3) և կալցիտոնին հորմոնները, որոնք ազդեցություն ունեն մեր օրգանիզմում ընթացող նյութափոխանակության բոլոր գործընթացների վրա։

Թիրոքսինն ու եռյոդթիրոնինը ազդեցություն են գործում սիրտ-անոթային, մարսողական ու սեռական համակարգերի վրա, բացի դա, կարգավորում են նյարդային համակարգի կենսագործունեությունն ու մետաբոլիկ գործընթացները։

Կալցիտոնինը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Հետևաբար վահանաձև գեղձի հետ կապված ցանկացած պաթոլոգիան բացասական է անդրադառնում ողջ օրգանիզմի կենսագործունեության վրա։ Ընդ որում, բացասական հետևանքներ է ունենում վահանաձև գեղձի հորմոնների թե՛ պակասը, թե՛ ավելցուկը, ինչպես նաև գեղձի չափսերի փոփոխությունները։ Վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունների ճշգրիտ ախտորոշումը կարող է տալ միմիայն բժիշկը՝ հիմնվելով արյան անալիզի, ուլտրաձայնային հետազոտության ու այլ տվյալների վրա։

Սակայն կան որոշ ախտանշաններ, որոնց առկայությունն ինքնին հուշում է բժշկին դիմելու անհրաժեշտության մասին, իսկ, ինչպես հայտնի է, հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում բուժման հնարավորությունները մի քանի անգամ մեծանում են։

Վահանաձև գեղձի հիվանդությունների մասին հուշող ախտանշանները

Այս գեղձի հետ կապված խանգարումները ժամանակին բացահայտելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանշաններին, որոնց առկայությունն առիթ է բժիշկ-էնդոկրինոլոգին այցելելու համար։

  • Մշտական հոգնածության զգացողություն, գրգռվածություն, դեպրեսիա ու տագնապի զգացում։ Վահանաձև գեղձի հորմոններից է մեծամասամբ կախված մեր տրամադրությունը։ Գեղձի հիպոֆունկցիայի դեպքում գլխուղեղում նվազում է սերոտոնինի արտադրությունը, որն էլ պատասխանատու է ուրախության և երջանկության զգացողության համար, այդպիսով մարդն իրեն ճնշված, տխուր և հոգնած է զգում։ Հորմոնի չափից շատ արտադրումն էլ հանգեցնում է անհանգստության, տագնապի զգացողության ու գրգռվածության։

Հաճախ մարդիկ այդ ախտանշաններին ուշադրություն չեն դարձնում՝ իրենց հոգեվիճակը վերագրելով կենցաղային խնդիրներին, աշխատանքի հետ կապված սթրեսներին և այլն։ Սակայն այս ախտանշաններն անուշադրության մատնելու դեպքում ժամանակի ընթացքում կարող են առաջանալ ինչպես առողջական, այնպես էլ հոգեկան լուրջ խնդիրներ։ Ուստի փորձեք ավելի ուշադիր լինել ձեր հոգեվիճակին, եթե այն առանց ակնհայտ պատճառների պարբերաբար փոփոխվում է, ապա դա բավական լուրջ պատճառ է ներզատաբանին (էնդոկրինոլոգ) դիմելու համար։

  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում կամ դող։ Վահանագեղձի սխալ աշխատանքի պատճառով խանգարվում են օրգանիզմի ջերմակարգավորման գործընթացները։ Հորմոնների ավելցուկը հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի բարձրացման և առատ քրտնարտադրության, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37-37.5 աստիճան, իսկ հորմոնների պակասը կարող է դող կամ սարսուռ առաջացնել, մարմնի ջերմաստիճանը նվազում է մինչև 36 աստիճան, ինչը կարող է թուլացնել իմունային համակարգը և այլ հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։
  • Մարմնի քաշի կտրուկ և առանց պատճառի ավելացում կամ նվազում։ Սա վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման ամենից հաճախ հանդիպող ախտանշաններից է։ Հորմոնների արտադրման նվազումն օրգանիզմում դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացները՝ հանգեցնելով քաշի ավելացման, իսկ այ հորմոնների ավելցուկը քաշի կորուստի պատճառ է դառնում։ Ընդ որում քաշը շարունակում է նվազել, անգամ եթե սովորականից ավելի շատ եք ուտում։ Նույնը լինում է նաև գեղձի հիպոֆունկցիայի ժամանակ՝ մարմնի զանգվածն ավելանում է և չեն օգնում ո՛չ դիետաները, ո՛չ ֆիզիկական վարժությունները։
  • Մարսողական խնդիրներ։ Վահանագեղձի հորմոններն ազդում են մարսողական համակարգի բոլոր օրգանների աշխատանքի վրա։ Հորմոնների ցածր մակարդակի դեպքում նկատվում է փորկապություն և փորափքանք, քանի որ աղիքները գալարակծկանքը (պերիստալտիկա) դանդաղում է։ Բացի դա, խանգարվում է լեղապարկի գործառույթը, ինչն էլ կարող է քարերի առաջացման պատճառ դառնալ։ Հորմոնների չափից դուրս արտադրությունը կարող է փորլուծություն առաջացնել։

  • Մազաթափություն, եղունգների ու մաշկի որակի վատացում։ Հորմոնների ավելցուկի դեպքում նկատվում է մաշկի պիգմենտացիայի առաջացում, հիվանդության զարգացման հետ մեկտեղ սրունքների ու ոտնաթաթի մաշկը հաստանում է։ Վահանաձև  գեղձի հորմոնների պակասի դեպքում նկատվում է մաշկի չորություն ու թեփոտվածություն, այն դեղնավուն երանգ է ստանում, եղունգներն ավելի փխրուն են դառնում։ Երկու դեպքում էլ նկատվում է մազաթափություն։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում ու չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ, ձեզ մոտ նման ախտանշաններ նկատելու դեպքում խորհրդակցեք բժիշկ-էնդոկրինոլոգի հետ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031