Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, հանդես գալով Պորտուգալիայի Ֆամալիկաո Օփեն միջազգային մրցաշարում, ինը հնարավորից 100 տոկոսանոց արդյունքով դարձել է միանձնյա հաղթող:
Chessfed.am-ի փոխանցմամբ, հայ շախմատիստը միեւնույն ժամանակ ցույց է տվել 3103 գործակցի ուժի խաղ, ինչն ամենաբարձրն է շախմատի պատմության մեջ եւ աշխարհի ռեկորդ է:
Մինչ այդ, ամենաբարձր արդյունքը՝ 3098, Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում գրանցել էր Ֆաբիանո Կարուանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև