Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Քննարկում ենք նաեւ՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը

Օգոստոս 04,2019 12:46

Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինության ծրագրի իրականացման ընթացքի եւ որակի վերաբերյալ, նման գնահատական լսելը հաճելի է:

Ասեմ նաեւ, որ բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում եւ միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Կոնկրետ Երեւան-Նոյեմբերյան հատվածում երկու այդպիսի մեծ կտոր կա: Նաեւ օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները սնանկանան եւ հեռանան ասպարեզից:

Քննարկում ենք նաեւ՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը:

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

Վարչապետ

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2375658176087897?__xts__[0]=68.ARA3-1COzjLEQaL6c4SoNk6z_bIw_PzFOjZpvD5uIzUJb_rpL40mLwzuk0DR2wcCxeW7XLG9rcyRUK9BqO06jNeof9-kaXH5gzn7Bp86CpVG6m8X2YnDa20dl-25imOdjK2dxj4O5raOCgS9NyHVwr9hE50cVls009sgjQ9wi9bYDwG3O2sc_U4idsu4E-fOSg7r1XCnSlXkI6WS9cfSqe9j63MpXc931rxRKlSpahOq84FOHG9WpR_hi6PPKWyYqAYwxzeS1z3ygeTR_e-nTfDf07xkAptcCYLD9bYVyfTUqKexna6Wy5G0-ZQvT-jg4hT-XbpoHq2bLQzBEC5wbXhH&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031