Սոֆիայում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը, իսկ երեկ երեկոյան Հայաստանի ըմբիշները երեք մեդալ նվաճեցին:
Մինչ 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը կդառնար այս տարիքային խմբի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 65 կգ քաշային Արման Խաչիկյանը եւ 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալներ բերեցին Հայաստանի հաշվարկին:
Այսօր բրոնզի համար գոտեմարտելու է նաեւ 60 կգ քաշային Արման Վարդանյանը, որին կարող է միանալ Լյովա Խաչատրյանը (71 կգ), որը նախ սփոփիչ գոտեմարտում պետք է հաղթահարի թուրք Ֆուրկան Թասի արգելքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ