Գեղեցիկ, համեղ եւ հեշտ՝ այսպիսին է այս բաղադրատոմսը: Կարող եք պեստոն պատրաստել ինքներդ, կամ գնել սուպերմարկետներից:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիս- 4 կտոր
Պեստո թանձրուկ- 4-5 ճաշի գդալ
Կարդացեք նաև
Աղ, սեւ պղպեղ, չորացրած կանաչի (կարող եք վերցնել սուր հոտով որեւէ կանաչի, օրինակ՝ սամիթ, ուրց, ծիթրոն, հազրեվարդ, մելիսա, կամ ցանկացած այլ կանաչի )- – ըստ ճաշակի
Ձիթապտղի յուղ- 3-4 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը լավ լվանալ, չորացնել: Եթե ոսկորով է, հեռացնել ոսկորը (ի դեպ, կարելի է ոսկորները հավաքել պոլիէթիլենե տոպրակի մեջ եւ դնել սառցախցիկ, հետագայում հավի արգանակ կամ ապուր պատրաստելու համար): Մասնատեք հնարավորինս հավասար մասերի, աղով, պղպեղով, չորացրած կանաչիով եւ ձիթապտղի յուղով համեմեք: Դրեք սառնարան ամենաքիչը 0,5 ժամով: Կարող եք մինչեւ 2 օր պահել սառնարանում:
Վերցրեք հավի կտորը, պատեք պեստո թանձրուկով: Եթե բավականաչափ մեծ կտոր է, ռուլետաձեւ փաթաթեք, փայտե չոփիկով ամրացրեք: Եթե փոքր կտոր է, հենց այդպես թողեք:
Ի դեպ, պեստոն կարող եք հեշտությամբ պատրաստել ինքներդ: Բաղադրատոմսը կարող եք գտնել այստեղ:
Ջեռոցի թավայի վրա փայլաթիթեղ դրեք, վրան շարեք հավի կտորները եւ դրեք 200 աստիճանով տաքացրած ջեռոցը մոտ 20-25 րոպեով:
Մատուցեք թարմ բանջարեղենով , քամած մածունի եւ սխտորի թանձրուկով, բրնձով: Շատ համեղ է սառը սպիտակ գինիով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ