Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավթաշենի կամուրջի վրա քաղաքացին ծանր հուզական վիճակում է եղել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Օգոստոս 03,2019 23:36

Օգոստոսի 3-ին, ժամը 20։30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կամրջի վրա ծանր հուզական վիճակում է եղել 1958 թ. ծնված Ա.Հ.-ը:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տեղում քաղաքացուն և քաղաքացու հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական օգնություն։

Ա․ Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031