Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ականտես է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի, և այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Րոպեներ առաջ Արմավիրից Թալին ճանապարհի Քարակերտ գյուղի հատվածում «Ford» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան շրջվեց։ Վարորդը և ուղևորը վիրավոր են։ Ուղևորը ողնաշարի խնդիր ուներ։ Շտապ օգնությունը արագ արձագանքեց, թեև նախարար Արսեն Թորոսյանին հայտնել էի մանրամասները։
Միաժամանակ կապվեցի ոստիկանություն։ Հայտնեցի գտնվելուս վայրը, պատահարի մանրամասները, բայց ոստիկաններ այդպես էլ չժամանեցին դեպքի վայր։
Վիրավորները տեղափոխվեցին Թալինի հիվանդանոց։ Հուսամ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/babajanyana/posts/2630582460305798?__xts__[0]=68.ARBWDW4XZR1HK3tkD5t-XaVmK6jGYJo1m-8yIlk471DXwqX4E2VyQ7wGZtSw3HHxQcieJepe2grro1LkfZtUpoy_O-guNqW5xBbWCitxQJiL2nb7CPOy5MAgM2L0aITHpCs-p3fCW8gcvOU0CZDLTXjjAEnbm4H5QG08gZAkajDPi3EUdDJPFIG4qW6olZf-uLlG0KnnmYdDlvJ8NSQVxpPVJijVHJypUbDP7s2BlRTHg2hK4C2Ew-myaA6p1OVhN5pdyOq7JYLlV_Ulfvuss6zh9wQ-t9dRP4bkwdB1N-zK4K3MbPzpvkxg6nYkn0zYBob1V3AM7IyXaYvAgDFzTA_r&__tn__=-R