Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը վաղն ազատ կարձակվի․ փաստաբան. «Ա1+»

Օգոստոս 03,2019 23:15

«Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը վաղը, ժամը 15։00-16։00 սահմաններում ազատ կարձակվի Երևանի քաղաքում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։

«Չի ներկայացվել միջնորդություն, իմ համոզմամբ, հնարավոր է և ներկայացվել է, համենայնդեպս ես չեմ ստացել։ Իսկ վաղն էլ օրը լրանում է․ ուզեն-չուզեն՝ պետք է բաց թողնեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։

Խնդիրն այն է, պաշտպանի խոսքով, որ եթե հիմքեր լինեին, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն կներկայացներ։ «Բայց որ չի ներկայացրել, այն հիմնավորումները, ապացույցները, թե հանցագործություն տեղի չի ունեցել, ենթադրում եմ, որ դրանք արդեն իսկ ապացուցված են»,- նշեց Գևորգյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031