Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 110 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը Սոֆիայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչ գոտեմարտում համառ պայքարում նվազագույն հաշվով զիջեց Իրանը ներկայացնող Աբուզար Միքաեիլիին ու բավարարվեց արծաթե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ