ԱԻ նախարարի հրամանով 2019 թվականի օգոստոսի 1-7-ը Լոռու մարզ է գործուղվել Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը:
Փրկարարները համատեղ` ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների ուժերով և միջոցներով իրականացնելու են քարաթափման աշխատանքներ՝ համագործակցելով Լոռու մարզի շտապ օգնության, ոստիկանության, ճանապարհաշինական, կոմունալ և այլն ծառայությունների հետ:
Տեղում իրականացվել են աշխատանքներ Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 3-րդ, 5-րդ և 7-րդ կիլոմետրերի, դեպի Շնող բնակավայր տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածներում:
Կարդացեք նաև
Արտակարգ իրավիճակների նախարարություն