Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում այսօր երեկոյան Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներ պայքարելու են մեդալի համար:
110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյաը, որ իր համար ապահովել է առնվազն արծաթ, գոտեմարտելու է ոսկե մեդալի համար. 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը եւ 65 կգ քաշային Արման Խաչիկյանը պայքարելու են բրոնզի համար:
Մեր բոլոր ըմբիշների մրցակիցները ներկայացնում են Իրանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև