«Հիմա ավելի համեղ են եփում, աղցաններ կան, բայց ես դեմ եմ այդ ամենին: Չեմ կարծում, որ պետք է ավելի համեղ լինի: Ռազմական խոհարարությունը ոչ թե պետք է համեղին միտված լինի, այլ համապատասխան չափի կալորիաների պահպանմանը»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ ԶՈՒ-ում սննդի որակի բարձրացմանն ու ճաշացանկի ընդլայնմանը միտված աշխատանքներին, ասաց ազատամարտիկ Վովա Վարդանովը:
«Այո, գեղեցիկ է, համեղ է, բայց գործարարին ինչպե՞ս կարող ես ասել, որ այս կամ այն խոհարարին ուղարկի՝ կռվի դաշտում վաշտին կերակրելու»,-նկատի ունենալով փաստը, որ սննդի մատակարարումը մասնավոր ընկերություններն են անելու, հարցադրում արեց Վովա Վարդանովը:
https://www.facebook.com/aravot.am/videos/359396228063241/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև