Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ Եռաբլուրում ապրիլյան ռազմական գործողությունների հերոսների շիրիմներին մի կնոջ կողմից «չարը հանելու» ծիսակարգ կատարելը որպես վանդալիզմ դիտարկելն այնքան էլ ճիշտ չէ:
«Դա ավելի շատ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու կամ կրոնական ֆանատիզմով տարվածի ոչ ադեկվատ պահվածք կարող է լինել, եթե քննությունն այլ բան չպարզի»,-«Զարկերակ« մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Սամվել Խուդոյանը: Նա համոզված է, որ այդ միջադեպի համատեսքտում հերոսներին չհարգելու բնորոշում չպետք է հնչեցնել. «Պարզապես սա ոչ ադեկվատ մարդու ոչ ադեկվատ քայլ էր»:
https://www.facebook.com/aravot.am/videos/359396228063241/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ