Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է «Առավոտ» օրաթերթի տարեդարձը։
Նա մասնավորապես գրել է.
«Մեր պետությունն իր 27 տարիներից 25 անցկացրել է «Առավոտ» օրաթերթի հետ: Կարելի է համարել, որ «Առավոտ» օրաթերթը կանգնած է մեր պետության ակունքներում՝ հաղթահարելով նորանկախ Հայաստանի բազում մարտահրավերներ: Մեր 27 տարվա անկախ պետությունը շուրջ երկու տասնամյակ շեղվել է իր զարգացման ելակետին հասնելու ճանապարհից, բայց պետք է նշել, որ «Առավոտ» օրաթերթն այդ տարիների ընթացքում հետ չի կանգնել իր որդեգրած սկզբունքներից:
Թող ոչ ոք չստորադասի լրատվամիջոցների կարևորությունը պետության կյանքում: Սկզբունքային, անաչառ լրատվամիջոցների առկայությունը նույնքան կարևոր է, որքան ընտրված իշխանության, պետական գերատեսչությունների, արդար դատական համակարգի, սահմանադրական կարգի առկայությունը:
Կարդացեք նաև
Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի խմբագրին եւ անձնակազմին թերթի 25-ամյակի կապակցությամբ»։
Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Վարչապետի մամուլի քարտուղար
https://www.facebook.com/vladimir.karapetian.12/posts/10217822373585033