Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. Իշխանությունները, իրական խնդիրները թողած, գերադասում են PRվել իրենց հետ ոչ մի կապ չունեցող Կալավանի ֆոնին։

Օգոստոս 03,2019 13:48

Հայաստանում օրեցօր ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները՝ վթարներն ու վրաերթերը, որոնց հետևանքով կյանքից զրկվում են Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ։

Զարմանալի է, որ այս խնդրի շուրջ աղմուկ չեմ բարձրացնում մեր, այսպես կոչված, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները։

Մի՞թե այդքան բարդ է ընկալել, որ ՃՏՊ-ների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած յուրաքանչյուր անձ պոտենցիալ զինվոր է, սահմանի և հայրենիքի պաշտպան, իսկ կանայք՝ զինվորի մայր և խնամող։

Բանակում ցանկացած միջադեպ լայն արձագանք է գտնում, ակտիվիստները սկսում են մեղադրել հրամանատարներին, քաղաքական սպեկուլյատորներն ու մանիպուլյատորները պահը բաց չեն թողնում բանակը վարկաբեկելու, հեղինակազրկելու, մարդկանց աչքերում այն արժեզրկելու համար։

Իսկ մի քանի անգամ գերազանցող և տագնապալի չափերի հասնող ՃՏՊները նրանց հետաքրքիր չեն, չկա պատվեր, քաղաքական դիվիդենտ չեն ակնկալում, իսկ մարդկանց կյանքն ու առողջությունը այս պարագայում արժեք չեն ներկայացնում։

Չգծանշված փողոցները, անտարբեր ոստիկանները, «ամեն ինչ որոշող վարչապետները», որոնք կապները կտրած, իրենց տեր են հռչակել հանրապետության փողոցներում և մեքենան վարում են ըստ իրենց ցանկության, չլուսավորված հետիոտնային անցումները, տեխնիկապես անսարք և շահագործման համար ոչ պիտանի մեքենաներով յուրաքանչյուր պահի մահացու վտանգ են ներկայացնում մեր և մեր երեխաների համար։

Լուծումներն առկա են, սակայն դրան կրում են ոչ պոպուլյար բնույթ և հաստատապես կառաջացնեն լուրջ դժգոհություն մեր քաղաքացիների «հպարտ» շերտի մոտ։

Երևի հասկացաք, թե ինչու այս խնդիրը չի դառնում հանրային լայն քննարկման առարկա, քաղհասարակությունը չի աղմկում, իսկ իշխանությունները, իրական խնդիրները թողած, գերադասում են PRվել իրենց հետ ոչ մի կապ չունեցող Կալավանի ֆոնին։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031