Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան անունով հայտնի կոնվենցիայի առնչությամբ ԲՀԿ-ն որոշում դեռ չունի, բայց ունի դիրքորոշում՝ միանշանակ, այն ամենն, ինչ ուղղված է ՀՀ արժեհամակարգի դեմ եւ սպառնում է պետականությանը, ընդունելի չէ:
Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Մենք դեմ ենք լինելու, դեմ ենք քվեարկելու, եթե ՍԴ-ի ձեռամբ այն հայտնվի ԱԺ-ում: Գագիկ Ծառուկյանն ավանդական արժեքների հետեւորդ է»,-նշեց Գեւորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով կարծիքներին, թե կոնվենցիան ՀՀ Սահմանադրությանը չի հակասում, Պետրոսյանը շեշտեց. «Կուզենայի Արդարադատության նախարարը եւ կոնվենցիան կրծքով պաշտպանողներն ուշադիր կարդային Սահմանադրությունը, որով բռնությունը չի խրախուսվում, իսկ ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միությունն է: Կոնվենցիայում ասվում է, թե կինն ու տղամարդը պետք է վերանայեն իրեն սոցիալական դիրքը: Այսինքն, տղամարդը դառնա ամուսին, իսկ ամուսինը՝ կի՞ն…բավարար է նման հարցերում քայլել Եվրոպայի ուղղությամբ: Չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկը թքի մեր ավանդույթների վրա»:
Կարդացեք նաև
Գեւորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ թշնամանքի քարոզ չի անում, ինչպես ոման փորձում են մեկնաբանել. «Ստամբուլյան կոնվենցիայով բռնության անվան տակ ուզում են նույնասեռականների ամուսնությունները թույլատրելը սղցնեն»:
Ինչ վերաբերում է կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերջին նկատառմանը, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ես էլ նախարարին խորհուրդ կտամ, որ տարիներ հետո զանգի ինձ: Ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միջեւ դաշինքն է»:
https://www.facebook.com/aravot.am/videos/880255812345737/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ