Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարօրինակ է, որ թիրախավորվում են իշխանության քիմքին ոչ հաճո որոշում կայացրած դատավորները». Գեւորգ Պետրոսյան

Օգոստոս 03,2019 13:06

«Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ, շատ պարկեշտ մարդ է եւ գրագետ իրավաբան, եւ կարծեմ թե՝ անապակ անցյալով պետական ծառայող, քանի որ աշխատել է դատախազությունում»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդմանը, ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նկատի ունենալով այն փաստը, որ կան լրազորությունները դադարեցրած Դավիթ Գրիգորյանին սատարող եւ չսատարող փաստաբաններ, Պետրոսյանը շեշտեց՝ Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդմանն իրավական գնահատական տալու համար պետք է տեղյակ լինել գործի հանգամանքներին:

«Գործից տեղյակ չեմ, չեմ կարող ասել, բայց չէի ուզի, որ հետո պարզվի, որ սա ոչ թե իրավական գործողություն էր, այլ իշխանության անձնական հաշվեհարտար: Տարօրինակ է, որ թիրախավորվում են միայն այն դատավորները, որոնք իշխանության քիմքին ոչ հաճո որոշումներ են կայացնում: Տա աստված՝ սխալվեմ: Ասածս իմ կարծիքն է, ոչ թե ԲՀԿ-ի: Քրեական հետապնդումը գուցե հիմնավոր է, գուցե անհիմն»,-նշեց Գեւորգ Պետրոսյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/880255812345737/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031