Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիի վթարային շենքերը մինչ օրս շարունակում են ինքնաքայքայվել, ինքնափլուզվել՝ սարսափի մեջ պահելով բնակիչներին. «Ա1+»

Օգոստոս 03,2019 11:39

Վերջին անգամ Գյումրիում շենքեր ամրացվել են Լինսի հիմնադրամի ֆինանսական ներդրումներով՝ 2001-ից 2003 թվականներին: Այդ տարիներին ամրացվել է 2500 բազմաբնակարան: Դրանից հետո ոչ որեւէ հիմնադրամի, ոչ էլ կառավարության կողմից որեւէ ֆինանսական հատկացում չի եղել: Վթարայինները շարունակել եւ մինչ օրս շարունակում են ինքնաքայքայվել, ինքնափլուզվել՝ սարսափի մեջ պահելով բնակիչներին: Դրան զուգահեռ Գյումրիում բնակարանաշինական ծրագիր է իրականացվել՝ անօթեւանների բնակապահովման խնդրի լուծման համար:

Միայն թե անօթեւանն ու վթարային շենքի բնակիչը բացարձակ տարբեր հասկացություններ են: Բայց դրանք տարբեր հասկացություններ էին տարիներ առաջ: Այսօր վթարայինի բնակիչն էլ է անօթեւանի կարգավիճակում: Իհարկե՝ փաստացի, ոչ փաստաթղթային ձեւակերպմամբ: Շատերն են հեռացել փլվող շենքերից եւ վարձակալած բնակարաններում են ապրում, նաեւ կան գյումրեցիներ, ովքեր դուրս են եկել վթարայիններից եւ գերադասել են ապրել տնակներում:

Շիրակի մարզպետարանը 4-րդ աստիճանի վթարային 10 շենքի ճակատագիր է ներկայացրել կառավարության դատին: Նաեւ լուծում է առաջարկվել: Օրինակ՝ Ամասիայի 25 փողոց 15 շենքի համար նպատակահարմար է բնակարանի գնման վկայագրի տրամադրումը:

Եթե տարիներ առաջ հնարավոր էր ավելի քիչ գումարով այդ եւ նման շենքերն ամրացնելու հանձնել բնակիչներին, այսօր արդեն պատկերն այլ է: Գյումրիում եւս կան շինություններ, որոնք այլեւս ամրացման ենթակա չեն: Խոսքը Հանեսօղլյան 5 շենքի մասին է: 2015 թվականի եզրակացությամբ այն 4-րդ աստիճանի վթարայնություն ունի: Հստակ հաշվարկ կա. առավել ձեռնտու է նոր շենքի կառուցումը, քան հնի ամրացումը, որի համար մոտավոր հաշվարկով պահանջվում է 700 մլն է դրամ:

Ընդհանուր հաշվով՝ Շիրակի մարզում 3-րդ, նաեւ մասնակի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 114 բազմաբնակարան է հաշվվում, բնակարանների թիվը 2500 է: Բոլորը բնակեցված են՝ առանց բացառությունների:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031