Լրահոս
Օրվա լրահոսը

Թիկնապահն էր առեւանգել «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանին պատկանող, պայթյունի հետևանքով վնասված ավտոմեքենան

Օգոստոս 03,2019 11:14

«Երեք անձ ձերբակալվել է Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում»։ Այս մասին «Հրապարակ»֊ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի լրատվության հետ վարչության պետ Նաիրա Հարությունյանը։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին. «Վերջինս այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի մոտ, առևանգել էր «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանին պատկանող, պայթյունի հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մարկոսյանն աշխատում է գործարար Մ. Մանուկյանի մոտ՝ որպես թիկնապահ։

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեք ձերբակալված անձինք, ըստ լուրերի, Գյումրիի բնակիչներ են. «Նրանք խնդիրներ են ունեցել նախկին պատգամավորի հետ եւ փորձել են հին հաշիվները մաքրել կամրջի տակ պայթուցիկ դնելով և  նրա մեքենան պայթեցնելով: Սակայն հաշվարկը սխալ են կատարել նախկին պատգամավորի մեքենան չի պայթել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031