Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի շնորհավորանքը «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 25-ամյակի առթիվ

Օգոստոս 02,2019 21:41

Սիրելի՛ Արամ,

«Առավոտ» օրաթերթի հարգարժան խմբագրակազմ,

Շնորհավորում եմ բոլորիդ օրաթերթի հիմնադրման 25-ամյակի առթիվ:

Հեռավոր 1994-ին նորանկախ Հայաստանի տպագիր մամուլի ընտանիքում հայտնվեց ուրույն ասելիքով մի պարբերական, որը հետագայում կուսակցական ու պետական մամուլի մեջ ստանձնեց հավասարակշռողի դժվարին դերը: Լրատվական դաշտն արդեն իսկ ուներ իր փորձառու եւ ասելիք ունեցող ներկայացուցիչները, սակայն «Առավոտը» հաջողությամբ գտավ իր հաստատուն տեղը:

Ընթերցողն ընդունեց նրան, ընդունեց երեկ, ընդունում է այսօր, ավելին՝ սպասում է նրան: Եվ դա բնական է, քանզի «Առավոտը» կարողացել է ապացուցել, որ հնարավոր է քննադատել առանց չարության եւ գովաբանել առանց քծնելու, հնարավոր է հասկանալ եւ հասկացնել:

Մեր հասարակությունն արժանի է ունենալու պրոֆեսիոնալ, վստահելի եւ համազգային շահերով առաջնորդվող գրավոր մամուլ: «Առավոտն» այդպիսիների առաջին շարքում է:

Շնորհավոր տոնդ, «Առավոտ»:

Բարի եւ անդավաճան ընթացք հետագա լրատվական ու ստեղծագործական գործունեության ճանապարհին:

Հարգանքով՝

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031