Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած հինգ ըմբիշներից պայքարի մեջ մնացել է միայն 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը: Նա նախնական փուլում տարել է երկու հաղթանակ եւ կիսաեզրափակչում գոտեմարտելու է Վրաստանի ներկայացուցիչ Մատե Գոկաձեի հետ:
Կարապետ Մանվելյանը՝ 48 կգ, Սուրեն Աղաջանյանը՝ 55 կգ, Արման Խաչիկյանը՝ 65 կգ եւ Վիգեն Նազարյանը՝ 80 կգ, պարտություն են կրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ