Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Սանիթեք» ընկերության տնօրենի կողմից ներկայացվեցին երկու առաջարկություններ` կարճաժամկետ և երկարաժամկետ, որոնք շահեկան կլինեն բոլոր կողմերի համար և կլուծեն ստեղծված իրավիճակը:
Որպես կարճաժամկետ լուծում՝ ընկերությունն առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ օգտագործելով քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ձեռք բերված աղբատար մեքենաները և աղբադույլերը: Ընկերությունը վստահ է, որ ջանքերի մեկտեղումն ու համատեղ աշխատանքը կբերեն այս իրադրության հանգուցալծուման:
Որպես երկարաժամկետ լուծում` ընկերությունը պատրաստակամություն է հայտնում անմիջապես իրականացնել նոր ներդրումներ` նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ`թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար և Երևանի քաղաքապետարանին ներկայացնել հորիզոնական մոնիթորինգի համակարգը և վերակառուցել առկա ֆինանսական պարտավորությունները:
Կարդացեք նաև
Այս ամենը հնավոր կլինի կյանքի կոչել, եթե քաղաքապետարանն ապահովի անհրաժեշտ պայմանները: Դրանք են.
- Մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն և գործողությունների ծրագիր, այդ թվում`
- Նուբարշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում;
- թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականության ներդրում;
- թափոնների հեռացման քաղաքականության վերահսկման կարողությունների ուժեղացում:
- Վերանայել պայմանագրերի արժեքը` ունենալով փորձագիտական եղրակացություն, որը կգնահատի «Սանիթեք»-ի կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը:
- Վերանայել պայմանագրերի պայմանները:
- Ետ վճարի մինչ այս իրականացված տուգանքները:
Երկուշաբթի օրը, որպես միջազգային արբիտրաժի գործընթացում առաջին քայլ, «Սանիթեք» ընկերությունը կսկսի նախարբիտրաժային նամակագրական շփումը ՀՀ կառավարության հետ` ասելով, որ ընկերությունը չի փակում որևիցե մի դուռ քաղաքապետարանի հետ բանակցությունները շարունակելու, որպեսզի հնարավոր լինի գտնել փոխադարձ ընդունելի լավագույն լուծում, որը կլինի լավագույնը բնակչության համար:
Հարգանքով՝
«Սանիթեք» ընկերության տնօրինություն