Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա անպատասխանատու եւ անպարկեշտ հայտարարություն էր». Աղասի Ենոքյանը՝ Փաշինյանի գրառման մասին

Օգոստոս 02,2019 14:12

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման  մասին, ասաց. «Շատ զարմանալի էր, որովհետեւ իրենք, լինելով մամուլի աշխարհի ներկայացուցիչ, այժմ էլ տիրապետելով ԶԼՄ-ի, շատ լավ հասկանում են, թե ինչպես է ընդհանրապես այս բիզնեսը ՀՀ-ում զարգանում: Շատ դեպքերում ԶԼՄ-ները կարիք են ունենում բիզնես կամ քաղաքական սպոնսորության, ինչը գաղտնիք չէ: Մյուս կողմից էլ ֆորմալ առումով, ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին ասում՝ թղթերով բոլորի մոտ ամեն ինչ կարգին է: Թղթերով ճնշելու տարբերակներ չկան, մնում է հայտարարություններով ասեն: Սա անպատասխանատու եւ անպարկեշտ հայտարարություն էր»:

Դիտարկմանը, որ Փաշինյանն իր գրառման մեջ իրավական կարգավորման մասին էր խոսում՝ Ենոքյանն արձագանքեց. «Այդտեղ խոսքը գնում է ոչ այնքան իրավական կարգավորման մասին, որքան՝  պատժամիջոցների: Փաստորեն, նա ասում էր, որ պետք է ըստ էության պատժել, բերել նախկինների ներկայացուցիչներին այն վիճակի, որ պերաշկի էլ չկարողանան ուտել, այսինքն, երեւի ուզում են էլի մոնոպոլիա հաստատեն եւ որոշեն, թե ով կարող խորոված ուտեն, ով կարող է պերաշկի ուտել: Խոսքը պատժամիջոցների մասին է ու մենք տեսնում ենք, որ նման զարգացումները շատ են մամուլի աշխարհում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031