Մենք վստահ ենք, որ ի թիվս մի շարք լրատվամիջոցների, «Առավոտ»-ն իր անձնակազմի կողմից դրսևորվող էնտուզիազմի, դասական լրագրության կանոնները պահպանելու և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, ունի իր անուրանալի դերակատարումը անկախ Հայաստանի մամուլի զարգացման գործում:
Ժամանակի պահանջների և տեխնոլոգիական զարգացման տեմպերի հետ համաչափ քայլելու և շարունակական արժանահավատ բովանդակությամբ ներկայանալու ճանապարհին մաղթում ենք անխափան, ակտիվ գործունեություն։
Հարգանքով`
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն