Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սանիթեք». «Քրեական գործի նպատակն է՝ անարդար եւ խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրավումն իշխանության կողմից» (տեսանյութ)

Օգոստոս 02,2019 13:04

«Սանիթեք» ընկերությունը երկար ժամանակ է ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների: Այսօր այս մասին  մամուլի ասուլիսին հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, որն ասուլիսին մասնակցում էր Թբիլիսիից՝ «Սկայպ» տեսակապի միջոցով: Եվ սա է միակ պատճառը, ըստ Թավիլի, որ ավելի վաղ որոշել էին այս ասուլիսն անցկացնել հարեւան Վրաստանի մայրաքաղաքում:  Թավիլի ներկայացմամբ՝ այդ ճնշումներից մեկն էլ այն քրեական գործն է, որը հարուցվել է 2019 թվականի փետրվարին.«Քրեական գործն անօրինական է եւ անհիմն, որը քաղաքական դրդապատճառներից ելնելով քաղաքապետարանի կողմից կազմակերպված բազմաթիվ փորձերից մեկն է՝ սպառել «Սանիթեք» ընկերության ֆինանսական ռեսուրսներն, որն, ըստ երեւույթին, ունի մեկ նպատակ՝ անարդար եւ խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրավումն իշխանության կողմից: Եկեք չմոռանաք անցյալի այն մանրուքները,  թե ինչպես տարբեր առիթներով, կամա թե ակամա, հստակ հայտարարվում էր, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է»:

Հիշեցնենք, այս տարվա 7 ամսիներին «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 90 միլիոն դրամով:

Քրեական գործի մանրամասները, որը ներկայացրեց ընկերության իրավաբանը՝ հաջորդիվ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031