«Առավոտ» օրաթերթի հարգելի՛ աշխատակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Մեծ է ձեր ավանդը հայկական ազնիվ ու անաչառ լրագրության կերտման ճանապարհին:
Լրագրողի ամենօրյա բարդ աշխատանքն ունի հանրային կարեւորություն: Այն երկրում ժողովրդավարության զարգացման խթանիչ ուժ եւ հանրային մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողության կարեւոր երաշխիքներից է: Դուք, սահմանելով պատասխանատու լրագրության բարձր նշաձող, մեկ անգամ չէ, որ ապացուցել եք ձեր բարձր պրոֆեսիոնալիզմն ու անաչառությունը՝ տարիներ շարունակ լինելով արդյունավետ կապող օղակ՝ պետության եւ հասարակության միջեւ:
Կարդացեք նաև
Ձեր աշխատանքը լավագույն օրինակ է նաեւ երիտասարդ լրագրողների համար, ովքեր ընտրել են այս բարդ, բայց միեւնույն ժամանակ պատասխանատու աշխատանքը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ օրաթերթի նախկին եւ ներկա բոլոր աշխատակիցներին:
Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով շարունակելու եմ գործադրել ջանքեր՝ նպաստելու լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխավորմանը:
Հարգանքով՝ Արման Թաթոյան