Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն չի չեղարկել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Օգոստոս 02,2019 11:04

Մի քանի օր է, ինչ մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն շահարկվում է ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության չեղարկման լուրը։

Նախ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի՝ ֆինանսական օգնության չեղարկման մասին խոսք գնալ չի կարող՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանում 2018թ. սկսված ժողովրդավարացման գործընթացներին Միացյալ Նահանգների դրական վերաբերմունքն ու տարբեր մակարդակներում դրա արտահայտումը։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է «Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության» (USAID)՝ «Չտարածում, հակաահաբեկչություն, ականազերծում ծրագրին»։ Մի շարք փորձագիտական եզրակացություններում նշվում էր, թե ադրբեջանական իշխանությունների կողմից ԱՄՆ-ում իրականացող լոբբինգը՝ Արցախին տրամադրվող անմիջական օգնությունը չեղարկելու ուղղությամբ, հաջողել է, և ֆինանասավորման՝ 2020-ին հաստատված ծրագիրը կչեղարկվի 2 ամսից։

ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցության կապակցությամբ անհրաժեշտ է փաստել, որ  դրա ծավալը չի մեծացել, բայց և այնպես, դա մեր երկրում տեղի ունեցող ներքին գործընթացներով  կամ մեր  վարած արտաքին քաղաքականությամբ պայմանավորված հանգամանք չէ։ Միջազգային օգնության ծավալների կրճատման միտումն արդեն իսկ նկատվում էր Բ. Օբամայի նախագահության վերջին տարիներին և ավելի ցայտուն դարձավ Դ. Թրամփի նախագահության օրոք:

Դիտարկենք  2018-2019թթ. համեմատությամբ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանի 2020թ. համար Պետքարտուղարության կողմից առաջարկվող հատկացումները՝ ըստ  ֆինանսավորման ծավալի:

2018թ. համար Հայաստանին արտաքին աջակցությունը կազմել է մոտ 21 մլն. դոլար։

Ըստ ամերիկյան կողմի՝ 2019թ.-ին ԱՄՆ արտաքին աջակցությունը կկազմի 26 մլն.։

Իսկ 2020թ. ֆինանսական տարվա համար ՀՀ-ին հատկացումների մասով ԱՄՆ պետքարտուղարությունն առաջարկել է 6.75 մլն դոլար:

Կարևոր է իմանալ, որ 2018 և 2019 թվականների համար ներկայացված թվերը չեն արտահայտում ամբողջական պատկերը, քանզի չեն արտահայտում պայմանագրերով սահմանված պարտավորությունները և ծրագրերի իրականացման համար սահմանված գումարները դեռևս ընթացքի մեջ են և կարող են ամփոփվել միայն ծրագրերի ավարտից հետո:

Ամփոփելով՝ նշենք, որ, գոյություն ունեցող ընթացակարգերը հաշվի առնելով, չենք կարող խոսել տրամադրվող դրամական միջոցների շատ կամ քիչ լինելուց, որովհետև ԱՄՆ կոնգրեսը ընթացիկ տարվա աշնանը նոր պետք է հաստատի ՀՀ-ին 2020 թ. տրամադրվելիք աջակցության վերջնական գումարի չափը: Ամենայն հավանականությամբ՝ հատկացված վերջնական գումարը զգալիորեն կտարբերվի վարչակազմի առաջարկած նախնական գումարից, այդ պատճառով էլ՝ հարկ է տարբերակել վարչակազմի առաջարկած նախնական և Կոնգրեսի տրամադրած վերջնական գումարները: Հատկապես, որ կոնգրեսական Ջեքիի Սփիրի առաջարկած ուղղումով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով հավելյալ աջակցություն։ Հիշեցնենք նաև, որ նախագծին կողմ է քվեարկել գրեթե 2/3-ը՝ 268 ներկայացուցիչ:

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031