Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմացնող ու շարունակվող

Օգոստոս 02,2019 11:30

Թավշյա հեղափոխությունն ավարտվեց: Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և նրա կողմից քայլ անողների բացահայտ հաղթանակով: Ասում ենք բացահայտ հաղթանակով ավարտվեց, բայց հաղթանակը հաղթողներին ոչ միայն հաղթանակի քաղցրահամ պտուղներ է մատուցում, այլև բազմաթիվ ու բազմաբարդ խնդիրների առաջ է կանգնեցնում, որոնց լուծումները ոչ միայն օբյեկտիվ, այլև չափազանց սուբյեկտիվ դժվարությունների հետ է կապված, և ,սուբյեկտիվ դժվարություններե ասելով՝ նկատի ունենք հակահեղափոխականներին ու նրանց բացառիկ եռանդը, որոնք նրանք հանդես են բերում հեղափոխությունը, հեղափոխության առաջնորդներին և անձամբ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու և թավշյա հեղափոխության հաղթանակը մրոտելու նպատակով, և որ նրանց էդ ստորին ջանքերը որոշակի արդյունքներ չեն տվել ու չեն տալիս, դա ոչ միայն Նոր Հայաստանը կերտողների ջանքերի շնորհիվ է, այլև ու առաջին հերթին այն հանգամանքի շնորհիվ, որ մեր ժողովուրդն իր հավատարիմ ու անդավաճան նվիրվածությամբ ու հավատարմությամբ ավելացնում ու բազմապատկում է հեղափոխությունը կերտողների ներուժը, և օրեցօր ու աստիճանաբար հօդս են ցնդում հակահեղափոխականների բոլոր այն հույսերն ու պատրանքները, որ օրերից մի օր հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին սատարած ժողովուրդը կարող է հավատափոխ լինել և երես թեքել նույն այդ հեղափոխությունից ու Նիկոլ Փաշինյանից, և բոլորովին պատահական չէ, որ մենք մեր հոդվածներում ու վերլուծություններում այսքան մեծ տեղ ենք տալիս հետհեղափոխական իրավիճակի նկարագրությանն ու վերլուծությանը, որովհետև հստակորեն հասկանում ու գիտակցում ենք, որ հեղափոխությունն ավարտված չէ և շարունակվում է, և նմանապես հակահեղափոխությունն է շարունակվում, և եթե հեղափոխականների նպատակը հեղափոխության նվաճումների պահպանումն է, հակահեղափոխականները հուս ունեն իրենց հակահեղափոխական գործունեության հաջող ընթացքի դեպքում գոնե մասամբ հետ վերադարձնել հեղափոխության պատճառով իրենց կորցրածը, և նրանք, ովքեր դա հնարավոր են համարում, բնականաբար համախոհներ ու գաղափարակիցներ են փնտրում, և գտնելու դեպքում գումարվում են իրար, և գումարվելու դեպքում իրենցից որոշակի ուժ են ներկայացնում, և որոշակի ուժ դառնալու դեպքում գործողությունների որոշակի ծրագիր են կազմում, և հիմա՝ էս պահին Հայաստանում հենց էդպիսի պահ է, և հիմա՝ էս պահին իրենք գումարվել են իրար, և էս պահի իրենց ծրագիրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և ազատություն պարգևելու հետ է կապված, և նման տարօրինակ ցանկություն ունեցողներ, պատկերացրեք, իսկապես կան հետհեղափոխական Հայաստանում, և նրանք արդեն գումարվել են, և նրանց ցանկությունը տարօրինակ եմ համարում, որովհետև եթե հեղափոխությունից առաջ որևէ մեկն ասեր, որ հետհեղափոխական Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ազատությանը վտանգ է սպառնալու, էդ ասողին ոչ ոք չէր հավատա, և եթե հեղափոխությունից առաջ որևէ մեկն ասեր, որ հետհեղափոխական Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ազատությանը վտանգ է սպառնալու, և գտնվելու են մարդիկ, ովքեր պայքարելու են հանուն Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանի ազատության, էդ ասողին բոլորն առնվազն խելագարի տեղ կդնեին, չնայած նախահեղափոխական Հայաստանում քչերը կհավատային, որ հեղափոխության առաջնորդ ու Նոր Հայաստանի հիմնադիր վարչապետ Նիկոլ Փաշինայնը Քոչարյանի հարցում ոչ մի քայլ չի նահանջի ու մինչև վերջ կգնա, բայց հիմա հաճելի զարմանքով տեսնում ենք, որ, փաստորեն, մինչև վերջ է գնում ու նահանջի հեչ մտադրություն չունի, և որ ասում եմ՝ ,հաճելի զարմանքովե ենք տեսնում, էդ չի նշանակում, որ բոլորն են հաճելիորեն զարմանում. բոլորը զարմանում են, ճիշտ է, բայց՝ ոչ հաճելիորեն. տհաճորեն զարմացողներ էլ կան, որովհետև, պարզվում է, որ շատերին հենց Քոչարյանով Հայաստան է հարկավոր, և անՔոչարյան Հայաստանում շատերն ընդհանրապես անելիք չունեն, և այսպես հետհեղափոխական իրադարձությունները շարունակում են զարմացնել՝ ոմանց հաճելիորեն, ոմանց, ըդհակառակը, տհաճորեն, և կշարունակեն զարմացնել, քանի դեռ ոմանց հաճելիորեն և ոմանց տհաճորեն զարմացնող հեղափոխությունը սկսվել և շարունակվում է, և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական հաղթանակի չի հասել, և եթե վերջնական հաղթանակի չհասնի, իսկապես շատ զարմանալի կլինի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031