Հայ-ադրբեջանական սահմանին հետագա լարվածությունն անթույլատրելի: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ կողմերին զսպվածության կոչ անելով:
«Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ հայ զինծառայող, կան վիրավորներ երկու կողմերում , ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և մերձավորներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»:
Նա նշել է, որ լարվածության սրացումը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններն և քաղաքական միջոցներով կարգավորման հասնելու մտադրության մասին հայտարարություններին:
«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա լարվածությունն անթույլատրելի է և կոչ ենք անում հակամարտության մասնակցիներին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ ձեռնարկել ուղղված իրավիճակի կայունացմանը»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ