Այսօր՝ օգոստոսի 1-ին, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ նույն վայրագությունը, որը կատարվել էր մի քանի օր առաջ Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում, այսօր արդեն՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, տեղի է ունեցել նաև Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն ձեռագիրն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչները մի քանի օր է՝ հերթապահություն էին իրականացնում Զովունի գյուղի գերեզմանատանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ shamshyan.com-ի կայքում: