Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տղաները ոսկուց էլ թանկ են. ՀՅԴ երիտասարդները Եռաբլուրում մոմեր վառեցին, հոգեւորականները՝ աղոթք կարդացին

Օգոստոս 01,2019 21:12

Այս պահին Եռաբլուր-պանթեոնում ՀՅԴ երիտասարդները մոմավառություն են իրականացնում: Միջոցառման ընթացքում եկեղեցու այրերը աղոթք կարդացին՝ նշելով, որ այդ տղաները ոսկուց էլ թանկ են եւ, որեւէ մեկը չի կարող նրանց հիշատակը, առավել եւս շիրիմները պղծել: Երիտասարդ ՀՅԴ-ականների այս նախաձեռնությունը պայմանավորված է այսօր պանթեոնում տեղի ունեցած միջադեպով:  Առավոտյան քաղաքացիներից մեկը հայտնաբերել էր,որ ապրիլյան քառօրյայի շիրիմներին սեւ ներկանյութի նման հեղուկ է քսված: ՀՅԴ երիտասարդները նաեւ պատրաստակամություն են հայտնել Եռաբլուրում շուրջօրյա հսկողություն իրականացնել:

Դեպքի առիթով, ինչպես ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում ասել էր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ի դեպ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նույնպես հանձնարարել էր ուսումնասիրել Եռաբլուրում տեղի ունեցածը: Ավելի ուշ ոստիկանները հաղորդագրություն տարածեցին, որում հայտնվում էր, որ շիրմաքարերի պղծման կասկածանքով 51-ամյա կին է ձերբակալվել:

Կեսօրից հետո, սակայն, զոհվածների հարազատների եւ այլ քաղաքացիների ուժերով շիրիմներն արդեն մաքրվել էին: Ի դեպ, Եռաբլուր-պանթեոնում գործում է պահակային ծառայություն, որը վարձատրվում է պաշտպանության նախարարությունից: Պահակներից որեւէ մեկը չի նկատել, թե ինչպես են անհայտ անձիք պղծում զոհվածների շիրիմները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031