Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնության ավարտից հետո Սոֆիայի մրցագորգերը տրամադրվում են հունահռոմեականներին:
Վաղը պայքարի մեջ ներգրավելու են Հայաստանի պատանեկան հավաքականի հինգ անդամներ՝ 48 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, 55 կգ Սուրեն Աղաջանյանը, 65 կգ Արման Խաչիկյանը, 80 կգ Վիգեն Նազարյանը եւ 110 կգ Ռազմիկ Կուրդյանը:
Հայաստանի ազատ ոճային պատանիները աշխարհի առաջնությունում նվաճեցին մեկ մեդալ: Նախորդ օրը 3-րդ մրցանակակիր էր դարձել 92 կգ քաշային Լյովա Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ