Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Քոչարյանի համար փողոցում 10 հոգի չգնդակահարելը իշխանության իմպոտենցիա է, թող համարի, որ մենք իրենից տարբերվում ենք դրանով, դե ինքը միակ «վոինն» էր. Հրաչյա Հակոբյան

Օգոստոս 01,2019 19:15

«Կոնսենսուս մինուս մեկն» արդեն ձեւավորվել է քաղաքական դաշտում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում այսպիսի դիտարկում է արել:

Aravot.am-ի հետ զրուցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հարցին՝ կա՞ այդ կոնսենսուսը՝ պատասխանեց. «Շատ ներողություն, այսինքն, մինուս մեկը այսօրվա իշխանություններն են, մնացածը կոնսենսուսի՞ են եկել իրար հետ: Չէ, իսկապես պետք է մի հատ ճշտել, թե ի՞նչ հեքիաթների ժողովածու են ուղարկում Ռոբերտ Քոչարյանին կարդալու, որ նրա համար կա կոնսենսուս մինուս մեկ: Ես հասկանում եմ, որ բանտախցում ինֆորմացիային դժվար է տիրապետել, բայց գոնե այն մարդիկ, որոնց գնում են նրան տեսակցելու, իրականությունը ներկայացնեն: Մարդը ինֆորմացիայից կտրված՝ հիմա նրան ներկայացնում են, որ հեսա, աշունը արդեն ամեն ինչ վերջացած է լինելու: Հիմա ինչի՞ էդ մարդն ամեն աշուն, ամեն գարուն բանտախցում նստած՝ ամեն աշուն, ամեն գարուն ծանր տանի, որ էս անգամ էլ ոչինչ չեղավ:

Թող գնան իրականությունը ներկայացնեն, որ փողոցներում մարդիկ այսօրվա իշխանություններից պահանջում են ցմահ ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին, կամ բոլորին բռնել, տանել դատել: Փողոցում մարդիկ մոտենում են, ասում են՝ թող Ռոբերտ Քոչարյանի որդին իր միլիոնավոր դոլարներից մուծի այն քաղաքացուն, որին մեր հարկերից պետք է մուծենք 1 մլն 600 հազար եվրոն ՄԻԵԴ վճռի համաձայն: Թող դա ներկայացնեն, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթների գիրքը»:

Քոչարյանն ասում է՝ «Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա»:

Այս առնչությամբ Հրաչյա Հակոբյանն ասաց. «Չգիտեմ ինչից է վերցրել, որ բոլորը խոսում են իշխանությունների իմպոտենցիայի մասին, բայց եթե Ռոբերտ Քոչարյանի համար փողոցում 10 հոգի չգնդակահարելը իշխանության իմպոտենցիա է, եթե իր համար մարդկանց իրենց տներից վռնդել, բառի բուն իմաստով փողոցում շպրտելը, անտուն թողնելը իշխանության իմպոտենցիա է, ինքը թող համարի, որ մենք իրենից տարբերվում ենք դրանով:Դե ինքը «միակ վոինն» էր, ինքը իր կարծիքով «միակ տղամարդն» էր, իսկ մենք հիմա ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում: Թերեւս եթե ինքը լիներ հիմա իշխանության տեղում, արդեն վաղուց դատավորին զանգել ու ասել էր, թե իր հանդեպ ինչ վճիռ պետք է կայացնի դատավորը եւ արդեն էդ վճիռը կայացրած կլինեին, ինքն էլ այդ իշխանությունից գոհ կլիներ»

Հարցին՝ ինքը, ամեն դեպքում, փողոցի միջոցով է տեսնում իշխանափոխությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, փողոցի տարբերակով իշխանության գալն այսօր հեռանկար ունի՞ կոնկրետ իր պարագայում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Կոնկրետ իր պարագայում ոչ մի ձեւով իշխանության գալը հեռանկար չունի եւ նման բան չի կարող լինել, մոտ լինել անգամ չի կարող: Հանրությունը շատ ավելի շուտ փողոցում կհամախմբվի պահանջելու համար, որ ցմահ ազատազրկեք, կամ բերեք մենք ինքնադատաստանը տեսնենք Ռոբերտ Քոչարյանի, քան փողոցի միջոցով Ռոբերտ Քոչարյանը կգա իշխանության, դա պարզապես ծիծաղելի է: Ինքն այդ հայտարարություններն անում է մի քանի խմբավորումների համար, դրանք կուսակցություններ էլ չեն, որ համախմբվել են իր շուրջ: Դա նրանց ոգեւորելու համար է եւ բացի ֆինանսականից, նրանցից ոմանց դուխ տալու, որովհետեւ հասկանում ենք, թե ինչի շնորհիվ են համախմբվել այդ մարդիկ այդ անձի շուրջ եւ որքան կարող են համախմբված լինել: Մինչեւ ֆինանսական միջոցները սպառվեն: Կարծում եմ, այդ ֆինանսական միջոցները շատ ուշ կսպառվեն, բայց գոնե այդ միջոցները մնում են Հայաստանում, այսօր մի քիչ գործազուրկ մարդիկ ունենք, գոնե գնում են, վարձատրվում են, ինչ-որ բանով զբաղվում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Հերիքա քո ասածը ժողովրդի անունից ներկայացնես այ դեմագոգ։ թե բա պահանջում են ցմահ դատել։ տեսանք որ Քոչարյանին բաց թողելուն ի պատասխան, դատարանները շրջապատելու փեսուդ կոչին 1000 մարդ մասնակցեց, ձեր կողմնակիցներով։

    1.6միլիոն եվրոն ել ձեր քաղաքակն հայր լեվոնը պիտի մուծվի որի օրոք Յուրի Վարդանյանը ակնհայտ կոռուպցիոն ճանապարհներով քաղաքի կենտրոնում գտնվող պետությանըբպատկանող 1400քմ տարածք սեփականացրելա։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031