Օգոստոսի 1-ին, ժամը 12:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 355-րդ կմ-ին հարակից սարալանջում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և Մեղրիի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ իրականացրել արհեստական քարաթափում (մոտ 7 խմ):
ԱԻՆ