Հարգելի «Առավոտ» օրաթերթի խմբագրություն,
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անձնակազմը և ես սիրով շնորհավորում ենք սիրված օրաթերթի խմբագրության ողջ անձնակազմին և պարոն Արամ Աբրահամյանին՝ մեծ ժողովրդականություն վայելող թերթի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։
Իր երկարամյա գործունեության ընթացքում «Առավոտ»-ը մշտապես ցուցաբերել է հետևողական ու անկողմնակալ մոտեցում իր կողմից կատարված լուսաբանումներում՝ ընդգծելով մամուլի ու լրատվության կարևորագույն դերը յուրաքանչյուրիս կյանքում, քանզի խոսքի ու մամուլի ազատությունը ձեր գնահատելի աշխատանքի անկյունաքարերն ու ձեռքբերումներից են։
Իր մարդկային ու որակական բարձր հատկանիշներով օժտված մասնագետների՝ լրագրողների, խմբագիրների և աշխատակազմի մյուս անդամների շնորհիվ «Առավոտ» օրաթերթը եղել և մնում է մերօրյա մեդիադաշտի լավագույն հարթակներից մեկը։
Կարդացեք նաև
Ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը երկարատև կլինի, և մենք կվայելենք ձեր լրատվության պտուղներն օբյեկտիվության և անաչառության խորապատկերին։
Լավավույն մաղթանքներով և համագործակցության պատրաստակամությամբ՝
Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր
Անկախաբար յոբելեանական տարելիցէն,ես միշտ նկատած եմ որ Պ.Արամ Աբրահամեանի պատասխանութեամբ լոյս տեսնող ԱՌԱՒՕՏ -ը մեր հայրենիքի լրագրութեան ամէնէն պատուաբեր
Հորիզոնականին վրայ կը գտնուի,իր լրջութեամբ,
խոհեմութեամբ ,առարկայականութեամբ և ողջմտութեամբ ,;Շնորհաւոր ըլլայ ;