Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում կանխատեսել էր, թե աշնանը քաղաքական համակարգված ու մասշտաբային գործընթացներ են լինելու: Aravot.am-ի հետ զրուցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այս առնչությամբ ասաց. «Այդ կանխատեսումներից հետո ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ գրականություն են ուղարկում Ռոբերտ Քոչարյանին, միգուցե հեքիաթների գիրք են ուղարկում, դա է կարդում, երազներում այդպիսի կանխատեսումներ է տեսնում ու խոսում այդ մասին: Ամեն դեպքում, շատ ծիծաղելի են այն կանխատեսումները, ինչն իրենք անում են:
Այսօր կառավարությունը 25% բյուջեի ավել հավաքագրում է արձանագրում եւ այս ամենի ֆոնին, որ պետք է լինի հանրային մոլբիլիզացիա Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ եւ անվստահություն հայտնեն այն կառավարությանը, որն իր աշխատած այս մի քանի ամիսների ընթացքում արդեն բյուջեի 25% ավել հավաքագրում է արել, պարզապես ծիծաղելի է: Բոլոր այն քաղաքական ուժերը, անձինք, անհատները, որոնք ուզում են ուղղակի հայտնվեն քաղաքական դիակի կարգավիճակում, կարող են իրենց անձը, իրենց կուսակցության, խմբավորման անունը կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ ու այլեւս անելիք չունենք քաղաքական դաշտում, հանրության մոտ»:
Քոչարյանն ասում է, որ «ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ, վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ», մի խոսքով, ներկայացնում է, թե ինքը մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունի ու հարց է ուղղում՝ Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ: Դրանով նա փորձում է հիմնավորել քաղաքականություն վերադառնալու իր հայտը: Հարցին՝ դուք համամի՞տ ե դրա հետ, որ մեր երկրում քիչ են իր նման փորձ ունեցողները՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.
«Ես որքանով տեղյակ եմ, Ռոբերտ Քոչարյանն այդ տնտեսական աճն ապահովել է՝ Հայաստանի ստրատեգիական նշանակության օբյեկտները վաճառելով Ռուսաստանին, Ֆրանսիային եւ այլ պետություններին: Ինչպես նաեւ այսօր իր տնտեսական աճն ապահովելու արդյունքում այսօրվա կառավարությունը սկսում է արդեն 1 մլն 600 հազար եվրո վճարել այն մարդուն, ում տնից վռնդելով՝ Ռոբերտ Քոչարյանը տնտեսական աճ էր ապահովում: Այդպիսի տնտեսական աճ է ապահովել Ռոբերտ Քոչարյանը: Այնպես որ, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են վերադառնան այն տնտեսական աճին, որն ապահովում էր Ռոբերտ Քոչարյանը, թող գնան համախմբվեն Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ եւ նրան տեսնեն ղեկավարի կարգավիճակում, չէ՛, ծիծաղելի է ուղղակի այդ արտահայտությունն անել: Թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ՀՀԿ-ի դեմքով, իրենց անվան տակ նրանցից որեւէ մեկը, որեւէ ուժ պարզապես այլեւս չի կարող հավակնել գալ երկրում իշխանության»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
2018- ի առաջին կիսամյակում 649 միլիարդ հարկա հավաքվել, Դավիթ Անանյաննա էտ թիվտ հայտարարել 2018-ի առաջին կիսամյակը ամփոփելիս։
Էս տարի նույն Անանյանը հայտարելա որ 2019-ի առաջին կիսամյակում 713միլիարդա հավաքվել։
Այսինքն ավելա հավաքվել 64 միլիարդ կամ 10տոկոս։
Ինչ 25տոկոսի մասինա խոսքը այ սուտասաններ։
Բա քոչարյանի պես հզոր տղերքի կողքը պիտի համախմբվեն հո մեծախոս իրանցից ոչինչ չներկայացնող աներձագների շուրջ չեն համախմբվելու։
Այ մեծախոս դուքել Եղվարդի հանրակացարանի խեղճուկրակներին եք տներից վռնդում։
Շատել որ իրանք Յուրի Վարդանյանի պես մեծահարուստ չեն, հնարավություն չունեն 90 կաննարին դատավորներին կաշառելով 1400քառակուսի մետր քաղաքի կենտրոնում սեփականաշնորհեն հետո պետությունից միլիոնավոր եվրո փող ուզեն։