Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանի միջամտությամբ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը վերականգնվել է նախկին աշխատանքում

Օգոստոս 01,2019 17:35

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը իրեն նախկին աշխատանքում վերականգնելու համար:

Դիմումատուի փոխանցմամբ՝ աշխատավայրից իրեն ծանուցել են, որ կազմակերպության լուծարման հիմքով ազատվել է աշխատանքից, մինչդեռ ինքը 2017 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Բացի այդ, աշխատանքից ազատելիս այլ աշխատանք չի առաջարկվել` չնայած այն հանգամանքին, որ աշխատավայրում իրեն փոխարինող աշխատակիցը շարունակում է աշխատել որպես հիմնական աշխատող: Արդյունքում զրկվել է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից:

Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու պահանջով գրություն է հասցեագրվել պետական իրավասու մարմնին:

Ստացված պատասխանների համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանի գրությունն ուսումնասիրելու արդյունքում, քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում:

Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատել հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031