Ջերմորեն շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի խմբագրական ողջ անձակազմին՝ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ:
Իր քառորդդարյա պատմության ընթացքում «Առավոտ»-ը, շնորհիվ հաճախ հակադիր կարծիքների համադրմամբ ներկայացվող համընդգրկուն տեղեկատվության, սահմանել է պատասխանատու և անկողմնակալ լրագրության բարձր նշաձող:
Բարձր արհեստավարժությամբ օժտված աշխատակազմի հետևողականության շնորհիվ «Առավոտ» օրաթերթն իր կարևոր ավանդն է ունենում համահայկական նշանակության հիմնախնդիրների բարձրացման և դրանք իշխանությունների և հասարակության ուշադրության կենտրոնում պահելու գործում: Հուսով եմ, որ ԱԳՆ հետ հաստատված համագործակցությունը գալիք տարիներին շարունակվելու է, և մենք ամեն առավոտ կարդալու ենք ձեր անաչառ գնահատականը և կառուցողական քննադատությունը նաև մեր գործունեության վերաբերյալ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով խմբագրության ողջ աշխատակազմին հոբելյանի կապակցությամբ՝ մաղթում ենք ստեղծագործական և բուռն աշխատանք: