Կառավարությունը որոշում է ընդունել «Պետական տուրքի արտոնություն սահմանելու մասին»՝ պայմանավորված 2019 թ. օգոստոսի 6-17-ը կայանալիք Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանգամանքով: Որոշման ընդունման արդյունքում վերոնշյալ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը տեղի է ունենալու Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում.
«Արցախում նման մասշտաբի միջոցառումների կազմակերպումն աննախադեպ է, և հետագայում նույնպես հնարավորություն կտա ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ կազմակերպել այնտեղ»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ