«Դա ընդամենը խորհրդատվական կարծիք ստանալու համար է, ինչը կարող է օգտակար լինել հանրային քննարկումներում: Մենք Վենետիկի հանձնաժողովից Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ եզրակացություն չենք ակնկալում: Կոնվենցիան այսպես թե այնպես ուղարկվելու է ՍԴ՝ եզրակացություն ստանալու»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը որոշակի գնահատականներ է տալու կոնվենցիայում առկա որոշ տերմինների առնչությամբ:
«Եթե կոնվենցիան վավերացվի, ուրախ կլինեի, որպեսզի լրագրողները հետեւեին այն մարդկանց, որոնք պնդում են, թե կոնվենցիայում կա նույնասեռականների ամուսնության օրինականացում կամ երեխաների որդեգրում: Ուրախ կլինեի, եթե լրագրողները տարիներ շարունակ զանգեին այդ մադկանց ու հարցնեին՝ բա ինչո՞ւ չեղան նման բաներ»,-կոնվենցիայի շուրջ քննադատությունների վերաբերյալ այսպիսի դիրքորոշում հայտնեց Ռուստամ Բադասյանը:
Նա հավելեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը սպասվում է հոկտեմբերին: Ապա Ռուստամ Բադասյանը հերքեց մամուլում առկա տեղեկություններն այն մասին, որ ինքը սեղանի շուրջ իրավաբաններին համոզում է հօգուտ կոնվենցիայի արտահայտվել:
https://www.facebook.com/aravot.am/videos/216388952603852/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Բրավո պարոն,
Իրավունքը բոլորի համար չէ իհարկե: Փաստորեն ՀՀ քաղաքացիներ կան որոնք արժանի չեն նույն իրավունքների: Ամեն ինչը վտանգ է հայկական ընտանիքի համար: Որպեսզի մի քիչ կարողանանք մրցել քաղաքակիրթ աշխարհի հետ, գոնե փորձեք պաշտպանել ՀՀ-ում գտնվող բոլոր մարդկանց բռնությունից ու խտրականությունից որ իրենք էլ կարողանան տնտեսական գործունեություն ծավալել ու հարկ վճարել: Այդքանը գոնե երաշխավորեք, մյուս բոլոր հարցերը թող մնան ոնց որ կան