Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գույքային հիմքով դատավորների հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու ընթացակարգ է մշակվել». Ռուստամ Բադասյան

Օգոստոս 01,2019 14:59

«Միջազգային դատարանների որոշումների հիմքով ՀՀ դատավորների հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն հարուցման փուլում հարուցող մարմինն ինքը պետք է գնահատի՝ տվյալ դեպքում դատավորի կողմից դատավարական կամ նյութական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե ոչ»,-լրագրողների հետ զրույցում այսօր, անդրադառնալով տեղեկություններին, որ դատավորները պատասխանատվության կենթարկվեն՝ ՄԻԵԴ-ում պարտված գործերի, այսինքն՝ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ որոշումների հիմքով, ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Վերջում ԲԴԽ-ն ինքը պետք է գնահատի՝ կա՞ դատավորի կարգապահական խախտում, թե ոչ»,-նշեց Ռուստամ Բադասյանը: Նախարարը հավելեց՝ Դատական օրենսգրքի մի հատվածը, որով կարգավորվում է գույքային հիմքով դատավորների հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու ընթացակարգը, գրեթե պատրաստ է. «Դատական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում: Օրինագիծը շուտով կդրվի հանրային քննարկման»:

https://www.facebook.com/aravot.am/videos/216388952603852/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031