Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԶՆԿ. Անձնական տրանսֆերտները 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են

Օգոստոս 01,2019 13:05

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձ է կատարել 2018-2019թթ. առաջին եռամսյակի անձնական դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:

2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի անկում են գրանցել (տե՛ս գծապատկեր 1):

Գծապատկեր 1. Դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի 2018-2019թթ. առաջին եռամսյակում (մլն ԱՄՆ դոլար)

Անձնական տրանսֆերտների (ընթացիկ տրանսֆերտներ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունների միջև՝ բարեկամներից, ազգականներից և այլն) դեպքում 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 3.0%-ով` կազմելով 148.9 մլն ԱՄՆ դոլար:

Աշխատանքային պայմանագրով այլ երկրում աշխատող ՀՀ ռեզիդենտի կողմից կատարված անձնական դրամական փոխանցումները կամ զուտ աշխատա­վարձերը (սեզոնային աշխատողների կողմից ստացված աշխատավարձը/եկամուտը առանց եկամտահարկի, տրանսպորտային ծախսերի և արտերկրում կատարված այլ ծախսումների) 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն եռամսյակի համեմատ  կրճատվել են 3.2%-ով` կազմելով 80.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտների (գործատու-աշխատող հարաբերությունների բացակայության դեպքում) կրճատումը դիտարկվող ժամանակահատվածում ևս եղել է 3.2%`կազմելով 20.8 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեզոնային աշխատողները հիմնականում մեկնում են ՌԴ, ապա ՀՀ անձնական դրամական փոխանցումների կրճատումը որոշակիորեն պայմանավորված է եղել ՌԴ ռուբլու՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկմամբ:

Հետաքրքրական է նաև, որ թեպետ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած դրամական փախանցումները աճել են, անձնական դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի անկում են գրանցել: Սա նշանակում է, որ բանկերի միջոցով ստացվող գումարը միշտ չէ, որ դասակարգվում է որպես անձնական դրամական փոխանցում, քանի որ անձնական դրամական փոխանցումը բարեկամներից/ազգականից և աշխատանքի դիմաց ստացվող գումարն է, մինչդեռ ֆիզիկական անձանց անունով  փոխանցումները ներառում են առք ու վաճառքի գործարքների դիմաց ստացված գումարները (անշարժ և շարժական գույքի վաճառք, ապրանքի/ծառայության արտահանում): Հետևաբար, դիտարկվող ժամանակահատվածում ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումների աճը որոշակիորեն պայմանավորվել է առք ու վաճառքի գործարքներով:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ՌԴ ռուբլու արժեզրկումը առաջին եռամսյակում բացասաբար է ազդել անձնական տրանսֆերտների վրա: Եթե կարճաժամկետ հատվածում ՌԴ ռուբլու արժեզրկումը շարունակվի, ապա 2020թ.-ի անձնական դրամական փոխանցումները կկրճատվեն: Իսկ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փախանցումների աճը, երբ անձնական դրամական փոխանցումները կրճատվել են, բացատրվում է առք ու վաճառքի գործարքներով, արտահանմամբ:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031