Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոլոգիական ոլորտի 89 նորաստեղծ ընկերություն արդեն ստացել է հարկային արտոնության հավաստագիր

Օգոստոս 01,2019 12:34

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնության հավաստագրի տրամադրման գործընթացը։

Արդեն նախարարություն է  դիմել շուրջ 130 ընկերություն։ Կայացած 4 նիստերի արդյունքում առայժմ արտոնություն է տրամադրվել 89-ին:

Պետական աջակցության ենթակա գործունեության շրջանակը բավական ընդգրկուն է։  Այն ներառում է  ծրագրային ապահովման մշակում, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական գործունեություն, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում և այլն։

«ՖՈԲ ՏԵՍՏԻՆԳ ՍԵՐՎԻՍԻԶ» ընկերության գործադիր տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի խոսքով՝ շահութահարկի և եկամտահարկի տոկոսի իջեցումը սկսնակ ֆիրմաներին հնարավորություն է տալիս ավելի փոքր գումարներով մուտք գործել մեծ շուկաներ և կարողանալ հաստատվել։

«Սրանով հնարավորություն է տրվում նոր ֆիրմաների ձևավորմանը, նոր մտահղացումից նոր արտադրանք ունենալուն։ Սկսնակ ընկերությունների երևի 50 տոկոսից ավելին կկարողանա մուտք գործել մեծ շուկա։ Չեն մնա սահմանափակումներով և բոլորը կձգտեն արտոնագրից շուտ հրաժարվել, որպեսզի մեծանան»,- ընդգծեց Արամայիս Հովհաննիսյանը։

«Դեդիքեյթիդ վիժըն» ընկերության ներկայացուցիչներին էլ հանձնաժողովը ժամանակ էր տրամադրել  լրացուցիչ փաստաթղթեր ու հիմնավորում ներկայացնելու համար, որ ընկերության գործունեությունը  համապատասխանում է  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ու  չափանիշներին։

Ներկայացված  նոր փաստարկների արդյունքում նրանց ևս տրվեց դրական եզրակացություն։

Հարկային արտոնություն ստանալու և մեր երկրում գործունեություն սկսելու համար դիմած ստարտափների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է՝ ԱՄՆ, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Վրաստան, ՌԴ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ավստրիա։ Դիմողների թվում սփյուռքահայ մեր հայրենակիցների ընկերությունները կազմում են շուրջ 20 տոկոս:

Փոփոխությունների համաձայն՝ նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափով։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031