Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի կապակցությամբ։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում:
Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունը և համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր լիցք հաղորդել ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների բարեկամական կապերի վրա հիմնված հայ-շվեյցարական փոխգործակցությանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Կարդացեք նաև
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ