Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Նարինյան. Ես եւ բազմաթիվ գործընկերներ սատարում ենք Գրիգորյանին. «Ժողովուրդ»

Օգոստոս 01,2019 11:45

Բլից հարցազրույց ՀՀ սնանկության դատարանի դատավոր ի հետ։

–Իեչպե՞ս եք վերաբերվում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման շուրջ ստեղծված վիճակին։

–Պարոն Գրիգորյանը մասնագիտական եւ մարդկային լավագույն որակներով օժտված, հարգանքի արժանի դատավորներից է։ Հարուցված քրեական գործի մասով նրան օգնելու զգայական մակարդակում աղաղակելը, թերեւս, լավագույն միջոցը չէ։ Իրավական գնահատական տալուց զերծ կմնամ, սակայն այն ընկալումները, որ տիրում են այսօր, չի կարող չմտահոգել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Կարծում եմ՝ պետական մարմինների կողմից առհասարակ չպետք է կատարվեն այնպիսի գործողություններ, որ անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծեն այլ նպատակներին միտված ընկալումներ։

–Այդ դեպքում ինչո՞ւ դատավորները չեն համախմբվում, սատարում իրենց գործընկերոջը։

–Նախ՝ ուզում եմ ընդգծել, որ ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ գործընկերներ սատարում են Դավիթ Գրիգորյանին։ Սակայն եթե սատարել ասելով՝ նկատի ունեք հրապարակային հայտարարություններով, սոցցանցերում գրառումներով, կոչերով հանդես գալը, ապա, չդատապարտելով այլոց քայլերը, կարծում եմ, եթե դա ընդունելի է քաղաքական, հասարակական, հանրայիև գործունեություն ծավալող մասնագետների դեպքում, ապա դատավորների դեպքում՝ ոչ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031