Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ։
«Մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և շահագրգռված ենք ընդլայնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համոզված եմ, որ հայ-շվեյցարական գործընկերային կապերի ընդլայնումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,- իր ուղերձում մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ