Արզումանյան-10 շենքի բնակիչը՝ Զարուհի Առաքելյանը հերթական անգամ ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարություն.
«Մարդ ամաչում է արդեն դիմել ԱԻՆ-ին, բնակիչները լռված դռները բացում են բալգարկայով եւ ուրախանում, որ դուրս եկան»:
Վթարային շենքի քարաթափումն ամեն օրվա ռեժիմով շարունակվում է:
Կարդացեք նաև
«Առավոտը» նույնպես անդրադարձել է այս շենքի բնակիչների դիմումներին, ուղղված քաղաքային իշխանություններին:
Բնակիչները խնդրում են քաղաքապետին, փուլ առ փուլ տեղափոխել բնակիչներին այլ մշտական բնակարաններ, վստահ եմ, իրենց կյանքը փրկելու համար:
«Առավոտ» օրաթերթ,
31.07.2019