Լեգենդար Rammstein ռոք խմբի կիթառահարները Մոսկվայում տեղի ունեցած համերգի ժամանակ համբուրվել են՝ որպես բողոքի նշան Ռուսաստանի հոմոֆոբ օրենքների:
Պաուլ Լանդերսը և Ռիխարդ Կրուպսեն համբուրվել են Մոսկվայի «Լուժնիկի» համերգասրահում տեղի ունեցած համերգի ժամանակ: Համբույրի լուսանկարը հայտնվել է նաև խմբի Instagram-ի պաշտոնական էջում՝ «Ռուսաստա՛ն, մենք քեզ սիրում ենք» կից գրությամբ:
Ռուսաստանում «միասեռականության քարոզչության մասին» օրենքն ընդունվել է 2013թ.: Դրա նպատակն է թույլ չտալ երեխաների շփումները միասեռականների հետ: Փաստաթղթում ասվում է, որ այն ուղղված է «այսպես կոչված արևմտյան հանդուրժողականությունից» «ավանդական արժեքների» պաշտպանությանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ